Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Աֆյանը և Հնդկաստանում Էրիթրեայի դեսպանը քննարկել են Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքին առնչվող հարցեր

Վահագն Աֆյանը և Հնդկաստանում Էրիթրեայի դեսպանը քննարկել են Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքին առնչվող հարցեր
Քաղաքականություն
13:50, 28 октябрь 2023
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հնդկաստանում Էրիթրեայի դեսպան, դիվանագիտական համայնքի ավագ Ալեմ Տսեհայե Վոլդեմարիամի (Alem Tsehaye Woldemariam) հետ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հարուստ պատմամշակութային անցյալին և սովորույթներին, ներկայիս զարգացման միտումներին, ինչպես նաև Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքի գործունեությանն ու առաջիկա պետական նշանակության միջոցառումների մասնակցության կարևորությանը։