Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կանցկացնի․ ինչ են քննարկելու

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կանցկացնի․ ինչ են քննարկելու
Քաղաքականություն
12:37, 11 декабрь 2023
Կառավարության որոշմամբ խորհրդարանը վաղը՝ դեկտեմբերի 12-ին, արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում երեք հարց է։

Մասնավորապես Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը։