Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը
Քաղաքականություն
19:50, 25 декабрь 2023
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են Միության անդամ երկրների ղեկավարները։

ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: