Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Թևոսյանի մանդատը վայր դնելու դեպքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դառնում Արմեն Մկրտչյանը

Վահագն Թևոսյանի մանդատը վայր դնելու դեպքում ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր է դառնում Արմեն Մկրտչյանը
Քաղաքականություն / Հայաստան
21:20, 26 февраль 2021
Ինչպես հայտնի է, այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը:

Ամփոփվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթը: Քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն ու գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վահագն Թևոսյանը հայտնել էր, որ հաղթելու դեպքում ստիպված է լինելու ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնել:

Հավելենք, որ Վահագն Թևոսյանի մանդատը վայր դնելու դեպքում ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր է դառնում Արմեն Մկրտչյանը: