Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ այս իշխանությունը Սահմանադրությունը չի փոխում իր իշխանությունը երկարաձգելու համար. Չախոյան

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ այս իշխանությունը Սահմանադրությունը չի փոխում իր իշխանությունը երկարաձգելու համար. Չախոյան
Քաղաքականություն
12:02, 23 январь 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է.

Ասում են նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության որոշումը պարտադրում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Այս մեղադրանքը հնչեցնողներին համակարգող Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ Սահմանադրությունը փոփոխվել է բացառապես մեկ նպատակով՝ նրանց իշխանությունը երկարաձգելու ու ավելի լայն լիազորություններ ստանալու համար։ Այլ հարց է, դա Թուրքիայի պահանջով էր, Ադրբեջանի․ թե՞ ․․․

Նոր Սահմանադրությամբ Հայաստանի կառավարման համակարգը պետք է մնա անփոփոխ, փոփոխությունները իշխանության լծակների վրա չպետք է ազդեն։ Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան։

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ այս իշխանությունը Սահմանադրությունը չի փոխում իր իշխանությունը երկարաձգելու ու ավելի լայն լիազորություններ ստանալու համար, կա նպատակ Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ դարձնել աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում։