Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմ եմ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է․ Վլադիմիր Վարդանյան

Դեմ եմ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է․ Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
15:12, 01 февраль 2024
Սահմանադրությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից՝ Սահմանադրությունը որպես բուն տեքստ և Սահմանադրությունը որպես քաղաքացիների կամ սահմանների կամք։ Այս մասին ԱԺ-ում Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ քննարկումներին, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
 
«Ես ուզում եմ, որ մենք Սահամանդրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է ունենում փոփոխությունների։ Այս տեսանկյունից ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը։ Ի վերջո որոշողը ոչ թե ես եմ կամ դուք, այլ սահմանադիրն է, որը քվեարկելու է։ Այս պահի դրությամբ կա գաղափար ու կփորձենք հասկանալ՝ որ ճանապարհով ենք գնում»,- ասաց պատգամավորը։
 
Հարցին՝ չի՞ բացառում, որ հնարավոր նոր Սահմանադրության մեջ չի լինի հղում Անկախության հռչակագրին, Վարդանյանն ասաց․«Էլի եմ ասում, ես չեմ հրաժարվողը, ոչ էլ դուք եք հրաժարվողը։ Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա սահմանադիրն է  որոշելու Սահմանդրության մեջ ինչ տեքստ է լինելու։Ես միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, ես դեմ եմ  նաև Սահմանադությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է»,- ասաց Վարդանյանը։