Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները. Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները. Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Քաղաքականություն
12:22, 11 февраль 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր, որի հետ առկա է փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ միջպետական կապերն առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,
- մասնավորապես ասվում է ուղերձում: