Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը «մասամբ ազատ» պետությունների շարքում՝ ըստ Freedom House-ի զեկույցի

Հայաստանը «մասամբ ազատ» պետությունների շարքում՝ ըստ Freedom House-ի զեկույցի
Քաղաքականություն
18:55, 29 февраль 2024
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024), որտեղ, ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում:

Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից` 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր:

Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են:
Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: Այդ ցանկում է նշվել նաև Լեռնային Ղարաբաղը, որը ստացել է -3 միավոր:

«Ոչ ազատ» երկրների ցուցակում է Ռուսաստանի Դաշնությունը, որը ստացել է 13 միավոր: