Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որտեղ իշխում է Ալիևների ընտանիքն արդեն 30 տարի․ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները զեկույց են հրապարակել

Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որտեղ իշխում է Ալիևների ընտանիքն արդեն 30 տարի․ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները զեկույց են հրապարակել
Աշխարհ
15:49, 08 апрель 2022
Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021թ․ զեկույցը, որում Ադրբեջանը դասվել է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի երկրների շարքին։

Զեկույցում ընդգծվում է, որ 2021թ․ նախագահի հրամանով 40 ընդդիմադիրներ, ակտիվիստներ, լրագրողներ ազատ են արձակվել, որոնք հնարավոր է՝ ազատությունից զրկվել էին քաղաքական դրդապատճառներով։ Միևնույն ժամանակ, մինչև հիմա շինծու մեղադրանքներով մեծ թվով քաղաքացիներ շարունակում են պահվել բանտերում՝ քննադատական խոսքի համար։

Freedom House-ի զեկույցում ազատության մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով․ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, ինտերնետի ազատություն, ժողովրդավարության մակարդակ։ Առաջին չափանիշով Ադրբեջանն անազատ երկրների շարքում է։

Զեկույցի երկրորդ մասում, որտեղ գնահատվում է ինտերնետի ազատությունն աշխարհի շուրջ 70 երկրներում, Ադրբեջանը դարձյալ ընդգրկված է անազատ երկրների ցանկում։

«Ադրբեջանը ավտորիտար երկիր է, որտեղ իշխում է բացառապես Ալիևների ընտանիքը, որոնք իշխանության գլուխ են արդեն 30 տարի։

Կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի արել, որպեսզի հանգստացնի արևմտյան քննադատներին։ Ադրբեջանում լրատվամիջոցների գործունեության չափազանց սահմանափակ դաշտի վրա էլ ավելի են շատացել ճնշումները»,-նշված է զեկույցում։