Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս. Ալեքսանյան

Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս. Ալեքսանյան
Քաղաքականություն
11:47, 01 апрель 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպում նրանց գրածը ու էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս։ 

Բայց զարմանալու ոչինչ չկա, ցավոք սրտի, սա հենց էն մեխանիզմն է, որով աշխատում է ընդդիմադիր մեդիադաշտի մեծ մասը. մեկը հորինում է, մյուսներն արտատպում՝ առանց կրկնակի ստուգման, առանց ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացման»։