Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած ՔՊ-ի հաղթանակին՝ Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն

Չնայած ՔՊ-ի հաղթանակին՝ Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն
Քաղաքականություն
16:34, 06 декабрь 2021
«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները համագործակցության մասին հայտարարություն են տարածել, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորվեն տեղական իշխանություն:

Նշենք, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով Ախուրյան խոշորացված համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Ախուրյան» կուսակցությունների դաշինք՝ 3854 քվե կամ 29,97%, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 2810 քվե կամ 21,85%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 6195 քվե կամ 48,18%: 

Քաղաքական ուժերից ոչ մեկը 50%+1 ձայն չի հավաքել այս Ախուրյանում, սակայն քվեների մեծ մասը ստացել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: