Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքականություն
00:38, 18 октябрь 2021
Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները։

Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։
Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

1․ «Հայրաքաղաք» դաշինք 1162 ձայն 4,41%
2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն 388 ձայն 1,47 %
3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն 1333 ձայն 5,06%
4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 7785 ձայն 29,56 %
5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 2793 ձայն 10,60%
6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն 260 ձայն 0,99%
7․« Գյումրին կռնա» դաշինք 904 ձայն 3,43%
8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9637 ձայն 36,59%
9․« Թասիբով» դաշինք 586 ձայն 2,23%
10․« Ապրելու երկիր» կուսակցություն 1489 ձայն 5,65%