Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբինյանն ու Կոոպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը

Ռուբինյանն ու Կոոպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն
19:32, 30 апрель 2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: