Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին
Պաշտոնական
17:31, 23 май 2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը: