Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի Թագավորության դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը

Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի Թագավորության դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը
Պաշտոնական
15:44, 27 март 2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա):

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության գրասենյակի` Երեւանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն: