Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր կուրսը. ԱՄՆ Պետդեպ

Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր կուրսը. ԱՄՆ Պետդեպ
Տարածաշրջան
11:52, 10 май 2024
«Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու ժամանակ դեռ կա, բայց դրա համար կառավարությունը պետք է փոխի իր կուրսը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին՝ կապված կոնկրետ քայլերի հետ, որոնք կհաստատեին ԱՄՆ հայտարարություններն առ այն, որ իրենք սատարում են վրաց ժողովրդին՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների և դրանց մասնակիցների ձերբակալության պայմաններում։

«Մենք խորապես մտահոգված ենք գործողություններով, որ գործադրվում են ընդդեմ օրենքի բողոքի ակցիաների մասնակիցների և դրա առաջխաղացման։ Մենք տեղեկություններ ունենք քաղաքացիական հասարակության, ընդդիմության ակտիվիստների և լրագրողների դեմ հետապնդումների և ֆիզիկական հարձակումների մասին։ Մենք դատապարտում ենք դա և կոչ ենք անում իրականացնել լիարժեք, ծավալուն, անկախ և ժամանակին հետաքննություն... Հարցին ավելի լայն պատասխանելու համար ասեմ, որ մենք հաջողությամբ համագործակցել ենք Վրաստանի հետ ավելի քան 30 տարի և կցանկանայինք շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ։ Համագործակցության համար դեռ ժամանակ կա, սակայն Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը։

Ճեպազրույցում հարց է հնչել նաև Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. հիմա արդեն պարզ է, որ վրացական իշխանություններն անտեսել են այս շենքից հնչող բոլոր նախազգուշացումները, և արդյոք ժամանակը չէ՞, որ պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը) միջամտի, զանգահարի Վրաստան և ասի՝ հերիք է։ «Ես միշտ բարձր եմ գնահատում քաղաքականության մշակման ձեր խորհուրդները, բայց մենք բաց հայտարարել ենք մեր քաղաքականության էության մասին, և ես չեմ պատրաստվում ոչինչ ասել այն գործողությունների մասին, որոնք մենք պատրաստվում ենք ձեռնարկել այս շենքից»,- ասել է Մեթյու Միլլերը: