Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց. Միլլեր

Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց. Միլլեր
Աշխարհ
14:38, 12 апрель 2024
Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Հարցին` տեսնու՞մ եք ժողովրդավարության հետընթաց Վրաստանում, Միլլերը հայտարարել է, որ կարող է նույն գնահատականը տալ այդ կապակցությամբ, ինչ նախորդ մամուլի ասուլիսում․ «Ես չեմ ուզում լայն գնահատական տալ, բացառությամբ նրա, որ տվել եմ օրերս այս կոնկրետ օրենքի վերաբերյալ։ Մասնավորապես, մենք կարծում ենք, որ դա կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքի բարելավման ուղղությամբ, և կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց։ Դա դեռ օրինագիծ է», - շեշտել է Մեթյու Միլլերը։