Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետդեպի նոր մամուլի քարտուղար է նշանակվել Մեթյու Միլլերը՝ Նեդ Փրայսի փոխարեն

Պետդեպի նոր մամուլի քարտուղար է նշանակվել Մեթյու Միլլերը՝ Նեդ Փրայսի փոխարեն
Միջազգային
14:04, 12 апрель 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Ազգային անվտանգության խորհրդի և արդարադատության նախարարության նախկին աշխատակից Մեթյու Միլլերին նշանակել է Պետդեպարտամենտի նոր մամուլի քարտուղար՝ պաշտոնը լքած Նեդ Փրայսի փոխարեն։

«Մեթի իմաստությունը, կառավարությունում աշխատանքի նրա փորձը և արտաքին քաղաքականությունը խորապես ըմբռնելը ինձ շատ օգնել են»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը հիշեցրել է, որ Միլլերը ավելի վաղ աշխատել է Սպիտակ տանը, որտեղ գլխավորել է «տեղեկատվա-բացատրական աշխատանքը» 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:

Միլլերը Պետդեպարտամենտում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենօրյա ճեպազրույցներ կանցկացնի ապրիլի վերջին: Մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Վեդանտ Պատելը կշարունակի իր աշխատանքը որպես մամուլի քարտուղարի տեղակալ։