Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենի վարչակազմը «շարունակում է աշխատանքը» Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ. Պետդեպ

Բայդենի վարչակազմը «շարունակում է աշխատանքը» Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ. Պետդեպ
Միջազգային
12:32, 17 февраль 2023
Բայդենի վարչակազմը «շարունակում է աշխատել» Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «Դրա վրա է կենտրոնացած պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ամենօրյա մամուլի ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ հասնել կայուն խաղաղության»,- ասել է նա Բլինքենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին այցից առաջ։ 

Հարցին՝ արդյոք Կովկասի հարցերով վերջերս նշանակված բանակցող Լուի Բոնոն ուղեկցո՞ւմ է պետքարտուղարին Մյունխենում, և արդյոք նա նախատեսո՞ւմ է այցելել տարածաշրջան: Պետքարտուղարության ներկայացուցիչը խուսափել է հարցին ուղիղ պատասխանից՝ նշելով, որ «դրա համար ոչ մի խոչընդոտ չկա»։