14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Հասարակություն
Համապետական ծառատունկի ընթացքում՝ ապրիլի 27-ին, Հայաստանի երեք մարզում տնկվել է շուրջ 14,000 ծառ:
Հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի։ Ծառատունկի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներն իրականացվել են նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղերում։
Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։
Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գարնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը կշարունակի ծառատնկումները։