Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան
Քաղաքականություն
16:49, 09 май 2024
Հայաստանը կա ու կլինի անկախ ու արագ զարգացող պետություն, բայց երբեք չեն մոռացվի մարդիկ, որոնք պատրաստ էին աշխարհիկ Հայաստանը փոխարինել միջնադարյան կրոնապետությամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, արձակագիր Արփի Ոսկանյանը։

«Էս խժդժությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իհարկե, մուրազին չի հասնի, Հայաստանը կա ու կլինի անկախ ու արագ զարգացող պետություն, բայց երբեք չեն մոռացվի մարդիկ, որոնք պատրաստ էին աշխարհիկ Հայաստանը փոխարինել միջնադարյան կրոնապետությամբ, կայսրության հետնախորշում ծվարած ծխական համայնքով, եկեղեցական կալվածքով։ Չի մոռացվելու, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը։ Հիշելու ենք ու հիշեցնենք, հենց մեծ-մեծ խոսեք։
Ու սա բոլորովին քաղաքական հարց չի, սա արժեքային համակարգի հարց է։ Միայն»,- գրել է Ոսկանյանը։