Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբեք չմոռանանք և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանության մասին

Երբեք չմոռանանք և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանության մասին
Միջազգային
10:36, 25 апрель 2023
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարրիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարրիսը։