Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը. Կիպրոսի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը. Կիպրոսի ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին
Քաղաքականություն / Աշխարհ
22:17, 24 апрель 2023
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթերի» իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին՝ նշելով, որ «մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը». այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Կիպրոսի հանրապետության Արտաքին գործերի նախարարության գրառումը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,
Մենք հիշում ենք զոհերին,
Մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը,
Մենք ասում ենք այլևս երբեք
24 ապրիլի 1915 թ.», - ասվում է Կիպրոսի ԱԳՆ գրառման մեջ։