Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաջիկստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Տաջիկստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Աշխարհ
17:39, 29 апрель 2024
Տաջիկստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հղել Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ։

Գերատեսչությունը նշել է, որ երկուշաբթի օրը Դուշանբեում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորևին են ներկայացրել բողոքի նոտա, որում հայտարարվել է լուրջ մտահոգության մասին ՌԴ տարածքում Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի զանգվածային դեպքերի, ինչպես նաև նրանց իրավունքների և ազատությունների համատարած խախտումների վերաբերյալ։