Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի»․ Միլլերը՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին

«Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի»․ Միլլերը՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
Քաղաքականություն
23:31, 01 апрель 2024
ԱՄՆ վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք զգուշանալ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և ռազմական գործողությունների»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով երկու երկրների միջև սահմանային իրավիճակը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու կոչեր անել, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները։

Միլերը նաև նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը նրանք կքննարկեն «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան», ինչպես նաև «ժողովրդավարության և օրենքի գերակայության» ոլորտի բարեփոխումները։ 

«Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի»,- պարզաբանել է Մեթյու Միլլերը: