Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը բխում է երկու կողմերի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը բխում է երկու կողմերի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից. Պետդեպ
Միջազգային
10:53, 27 октябрь 2023
Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի կնքման հարցում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը լրագրողների համար հերթական ճեպազրույցում։

«Մենք, ինչպես նախկինում, համարում ենք, որ երկու կողմերի շահերից, տարածաշրջանի շահերից և ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ այս երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի:

Մենք շարունակելու ենք համառորեն պնդել»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում պլանավորված հանդիպման չեղարկումը։