Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ կոչը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին

ԱԱԾ կոչը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
Քաղաքականություն
10:21, 09 май 2024
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։Ասված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։