Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը այս հարցում կողմ չէ, և ես չեմ ուզում խոսել այդ երկրի մասին». Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

«Ռուսաստանը այս հարցում կողմ չէ, և ես չեմ ուզում խոսել այդ երկրի մասին». Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին
Միջազգային
10:15, 08 август 2023
Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը հասանելի է համարում՝ չնայած երրորդ երկրների մեկնաբանություններին։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի միջնորդության վերաբերյալ։

 «Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապված են, և որոնք անմիջական կողմեր են այս վեճում: Մենք ուղիղ կերպով շփվել ենք այդ երկրների հետ: Հատուկ բանագնաց Բոնոն անցյալ շաբաթ այցելել է տարածաշրջան և անմիջականորեն համագործակցել է նրանց հետ: Եվ մենք համարում ենք, որ չնայած այլ երկրների մեկնաբանություններին, որոնք այս հարցում կողմ չեն, համաձայնությունը մնում է հասանելիության սահմաններում»,- ասել է Միլլերը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել կողմերի հետ՝ համաձայնության հասնելու համար։