Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քննարկվելու են ԼՂ բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը». Պետդեպը՝ Հայաստան և Ադրբեջան Լուիս Բոնոյի այցի մասին

«Քննարկվելու են ԼՂ բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը». Պետդեպը՝ Հայաստան և Ադրբեջան Լուիս Բոնոյի այցի մասին
Միջազգային
11:06, 03 август 2023
Կովկասում բանակությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ ժամանելու է տարածաշրջան՝ քննարկելու խաղաղության գործընթացին ԱՄՆ աջակցության և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հարցերը, հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու համար հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Նա կայցելի և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան»,- ասել է Միլլերը։ 

 Նրա խոսքով՝ պարոն Բոնոն կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ «Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի պաշտպանության այդ միջոցները»,- հավելել է Միլլերը: 

«Մենք պատրաստ ենք նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ասել է նա։
 
Սա կլինի Լուիս Բոնոյի երրորդ այցը տարածաշրջան այդ դերում: