Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը պատասխանել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի արձագանքին

ԱՄՆ Պետդեպը պատասխանել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի արձագանքին
ԱՄՆ
10:40, 28 март 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը և դրան Ադրբեջանի արձագանքներին, հայտարարել է. «Ակնհայտ է, որ ես համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ։ Այդ հանդիպման առանցքը տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունը և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում»:

Հարցին, թե այդ եռակողմ ձևաչափով հանդիպման պատճառը Ռուսաստանից Հայաստանի հեռացումն ու ԵՄ ուղով ընթանա՞լն է, Միլլերը պատասխանել է, որ ինքն այլ մեկնաբանություններ չունի, բացի նրանից, ինչ արդեն ասել է: Հիշեցնենք. Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Փաշինյան-Բլինքեն-Ֆոյ դեր Լյայեն հանդիպմանը, հայտարարել էր, որ այդ հանդիպումից հետո պոտենցիալ էսկալացիայի պատասխանատվությունը կարող են կիսել ԱՄՆ-ը և ԵՄ-ն: