Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պետդեպ

Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պետդեպ
Քաղաքականություն
11:02, 05 январь 2024
Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում ԱՄՆ դիվանագիտական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կշարունակենք դրանք»,- ավելացրել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է երկու պետությունների ԱԳՆ ղեկավարների՝ ավելի վաղ հայտարարված Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամկետներին, ապա, Միլլերի խոսքով, երբ որոշվի բանակցությունների օրը, դրան կհետևի պաշտոնական հաղորդագրություն: