Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Ա-ն ու մի խումբ դաշնակներ քննարկել են Վազգեն Գալստանյանի առաջնորդած հավաքը

Արամ Ա-ն ու մի խումբ դաշնակներ քննարկել են Վազգեն Գալստանյանի առաջնորդած հավաքը
Քաղաքականություն
21:59, 09 май 2024
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ 

«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 9 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայաստանի Ազգային Ժողովի Հ.Յ.Դ. պատգամաւոր եւ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի եւ կեդրոնական կոմիտէի կազմակերպչական ներկայացուցիչ Ալպէր Պալապանեանի։

Հանդիպման նպատակը եւ քննարկումներուն առանցքը Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներն էին եւ յատկապէս Երեւանի մէջ այսօր կայացող ժողովրդային հաւաքը։ Այս ծիրէն ներս տեղի ունեցաւ տեսակէտներու փոխանակում եւ կարեւորութեամբ շեշտուեցաւ ժողովուրդին ձայնը լսելու ու անոր կամքին ընդառաջելու հրամայականը»։