Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից Ադրբեջանի հրաժարման մասին

ԱՄՆ Պետդեպը՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից Ադրբեջանի հրաժարման մասին
Քաղաքականություն
10:29, 17 ноябрь 2023
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Վաշինգտոնում հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններից Բաքվի հրաժարումը և մասնավորապես նշել, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել խաղաղության բանակցություններին:

«Մենք շարունակում ենք աջակցել խաղաղության բանակցություններին՝ լուծելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները։ Մենք կցանկանայինք երկու կողմերին կոչ անել մասնակցելու այդ բանակցություններին, անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան այստեղ, թե ինչ-որ այլ տեղ, և դա կշարունակի մնալ մեր քաղաքականությունը»,- հայտարարել է Միլլերը:

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում հաջորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսվելիք բանակցություններից՝ պատճառաբանելով ԱՄՆ-ի «միակողմանի» մոտեցումը: