Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները

ՆԱՏՕ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Քաղաքականություն
13:33, 06 май 2023
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերում արված գրառմամբ ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:

«Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին»,- գրել է Կոլոմինան։