Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ
Քաղաքականություն
21:20, 06 март 2023
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին:

Խավիեր Կոլոմինան  թվիթերի իր պաշտոնական էջում գրել է. «Շատ մտահոգված եմ Խանքենդի/Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: