Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ նորություն է. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Լավ նորություն է. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հայ ռազմագերիների ազատ արձակման մասին
Քաղաքականություն
20:06, 07 февраль 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Ադրբեջանի կողմից այսօր 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Իսկապես լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, և սատարում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, որը կնպաստի տարածաշրջանում կայունության և բարգավաճման»,- գրել է նա Twitter-ի իր էջում: