Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Բլինքենին հայտնել է, որ ինքը կհամաձայնի Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայությանը

Ալիևը Բլինքենին հայտնել է, որ ինքը կհամաձայնի Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայությանը
Քաղաքականություն
13:06, 27 сентябрь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու համար «հետագա ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության անվերապահ պաշտպանության ու տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անարգել մուտքի առկայության անհրաժեշտությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Ալիևն ասել է Բլինքենին, որ «հետագա ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ այդպես էլ կլինի»,- ասել է Միլլերը: 

«Ալիևը նաև հայտնել է, որ ինքը կհամաձայնի դիտորդական առաքելությանը, և դա կկատարվի»,- հավելել է Միլլերը։

Ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել Ղարաբաղում պոտենցիալ միջազգային առաքելության ճշգրիտ մեխանիզմի մասին՝ հայտարարելով, որ դա «մնում է տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ քննարկման առարկա»: