Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
22:39, 26 сентябрь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 26-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Պետքարտուղարն այսօր կրկին բանակցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է նա:

Բլինքենը զրույցի ընթացքում հիշեցրել է Ալիևին իր խոստումը` երբեք ռազմական ուժի չդիմել և ընդունել դիտորդական առաքելությանը:
«Մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա իր խոստմանը»,- նշել է Միլլերը։