Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա կարևոր առաջին քայլն է. այժմ ժամանակն է անհապաղ և միաժամանակ բացելու Լաչինի երթուղին. ԱՄՆ Պետդեպը՝ Աղդամով ԼՂ հումանիտար օգնություն առաքելու մասին

Դա կարևոր առաջին քայլն է. այժմ ժամանակն է անհապաղ և միաժամանակ բացելու Լաչինի երթուղին. ԱՄՆ Պետդեպը՝ Աղդամով ԼՂ հումանիտար օգնություն առաքելու մասին
Հայաստան
11:20, 13 сентябрь 2023
ԱՄՆ-ը Աղդամի ճանապարհով հումանիտար օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ անվանել է «կարևոր առաջին քայլ»։

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես երեկ ասացի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միայն անցած շաբաթ մի քանի քննարկումներ է ունեցել կողմերի հետ՝ կոչ անելով մոտ ժամանակներս բացել երկու ճանապարհները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն էլ, անդրադառնալով Աղդամով հումանիտար բեռների առաքմանը, նշել է. «Դա կարևոր առաջին քայլն է: Այժմ ժամանակն է անհապաղ և միաժամանակ բացելու Լաչինի և Աղդամի երթուղիները ԿԽՄԿ-ի համար, որպեսզի վերջ տրվի Լեռնային Ղարաբաղում տառապանքներին և ճանապարհ բացվի կայուն քաղաքական երկխոսության համար»: