Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է փոխզիջումն ու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է փոխզիջումն ու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
Քաղաքականություն
10:52, 13 июль 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բլինքենը հայտնել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների անխափան տեղաշարժման կարևորությունը»: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Բլինքենը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը՝ հայտնելով  «քննարկումներում ստեղծարար մոտեցման, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին»:

Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: