Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ին մտահոգում է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը. Բլինքենը՝ Ալիևին

ԱՄՆ-ին մտահոգում է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը. Բլինքենը՝ Ալիևին
Միջազգային
10:53, 01 май 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում։

«Պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ-ի խորը մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելու հետ: Նա նշել է, որ դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բլինքենն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ աջակցությունը։