Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը
Հասարակություն
20:31, 26 апрель 2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:
 
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։
 
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նշվում է, որ Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում: