Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է. Ռենատա Ալտ

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է. Ռենատա Ալտ
Միջազգային
11:28, 25 апрель 2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը՝ «Թվիթեր»-ի իր էջում գրառում կատարելով։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում՝ Հակարի կամրջի վրա, խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան:

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- նշել է նա: