ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին կոչ է արել վերադարձնել բոլոր հայ գերիներին

Միջազգային
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։
«Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն», - նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունում։
Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Հիշեցնենք, որ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: