Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից. պարզաբանել է Պետդեպի ներկայացուցիչը

Ի՞նչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից. պարզաբանել է Պետդեպի ներկայացուցիչը
Միջազգային
10:13, 28 февраль 2024
Վաշինգտոնը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին կոչ անել հասնելու երկարաժամկետ և կայուն խաղաղության։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

«Ես այժմ չեմ կարող լրատվամիջոցներին կոնկրետ հայտարարություններ տրամադրել, բայց մենք շարունակում ենք աջակցել կողմերի ջանքերին՝ ուղղված երկարաժամկետ և հուսալի (խաղաղության) պայմանագրի կնքմանը»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալիքների մասին հարցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում։