Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու վերջնարդյունքի համար մնացել է մի քանի խնդիր. Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու վերջնարդյունքի համար մնացել է մի քանի խնդիր. Միլլեր
ԱՄՆ
10:28, 22 февраль 2024
Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը մոտ է: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում։

Հարցին՝  նախորդ շաբաթ Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. նա դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել, Միլլերը պատասխանել է. «Նա դեռ հավատում է, որ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել, և նա դա անմիջականորեն քննարկել է այդ երկու երկրների ղեկավարների հետ և նրանց կոչ է արել աշխատել միասին՝ հաղթահարելու համար այն, ինչը վերջնարդյունքի համար իրենից ներկայացնում է միայն մի քանի մնացած խնդիր: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ես գիտեմ, որ երկու երկրների առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և այդ պատճառով մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար»: