Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան շարունակական երկխոսությանը. Միլլեր

Աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան շարունակական երկխոսությանը. Միլլեր
ԱՄՆ
10:29, 13 февраль 2024
ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետդեպը չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը առանց միջնորդների բանակցություններում առաջ ընթանալու համար։ 

Միլլերը պատասխանել է. «Մենք, ակնհայտորեն, աջակցում ենք այդ հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Հավատում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտին հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»։