Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր

Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր
ԱՄՆ
09:49, 19 январь 2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է պատասխանել Լուիս Բոնոյի կատարած հանդիպումների վերաբերյալ հարցին, սակայն նշել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ կատարվող աշխատանքը:

«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և կոչ ենք անում նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների արդյունքների վրա և հասնել համաձայնության»,- ասել է նա։