Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հարվածում է Վրաստանի եվրոպական ուղուն. Պետդեպ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հարվածում է Վրաստանի եվրոպական ուղուն. Պետդեպ
Տարածաշրջան
18:28, 05 апрель 2024
Վաշինգտոնը կարծում է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հարվածում է Վրաստանի եվրոպական ուղուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք խորապես մտահոգված ենք. Վրաստանի խորհրդարանում ներկայացված օրինագիծը հարվածում է Վրաստանի եվրոպական ուղուն և վնաս է հասցնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը առաջ մղել ԵՄ-ին միանալու իրենց ձգտումները»,- ասել է նա: Միլլերի հայտարարությամբ սոցիալական ցանցերում կիսվել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։