Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում տուրբուլենտությունը պայմանավորված է Ռուսաստանի վերջին մի քանի ամիսների գործողություններով. Միլլերը՝ Զախարովային

Տարածաշրջանում տուրբուլենտությունը պայմանավորված է Ռուսաստանի վերջին մի քանի ամիսների գործողություններով. Միլլերը՝ Զախարովային
Աշխարհ
10:44, 29 март 2024
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ ձևաչափով Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ արտահայտություններին: Հիշեցնենք. Զախարովան ասել էր, թե Արևմուտքը փորձում է նոր տարաձայնություններ ստեղծել տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներին ստիպել հետևել հակառուսական գծին:

«Ես կասեի, որ որոշ տուրբուլենտություն, որը մենք նկատում ենք տարածաշրջանում, պայմանավորված է վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանի գործողություններով»,- արձագանքել է Մեթյու Միլլերը:

Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է, որ  հանդիպման առանցքը Հայաստանի տնտեսական կայունությունն է, քանի որ Հայաստանն աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և մարդասիրական կարիքները բավարարելու ուղղությամբ. «Որևէ այլ բանի մասին չէ»: